ԱՄՆ Մերիլենդ նահանգում 11-ամյա աղջիկը տանջել է նորածնին, որի հետեւանքով մեկ տարեկան երեխան վնասվածքներ է ստացել եւ մահացել՝ հայտնում է CNN-ը։

Աղջիկն այժմ ձերբակալված է։

Մայրը երեխաներին մենակ է թողել սենյակում, ու թեեւ ինքը տանն է եղել, չի հասցրել միջամտել, երբ աղջիկը նորածնին պատճառել է այնպիսի վնասվածքներ, որ անհրաժեշտ էր անահապաղ հիվանդանոց տանել նրան։ Փոքրիկը մի քանի օրից մահացել է հիվանդանոցում։

Երեխաները միմյանց հետ ընկերություն անող տարբեր ընտանիքներից են։ Տղային նախկինում էլ էին թողել ծանոթների մոտ։