Երկու հակամարտող շվեդական խմբավորումներ վիճաբանել եւ զանգվածային ծեծկռտուք են սկսել։ Խնդիրը լուծելու համար ավտոկայանատեղի է եկել 90 մարդ՝ հայտնում է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Dagens Nyheter-ին։ Գործի են դրվել նույնիսկ քարեր։

Զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Նյուչեպինգ քաղաքում՝ E4 ավտոմայրուղու վրա։

Կայանատեղի է եկել 30 ուղեւորներով ավտոբուս, որից անմիջապես հետո նույն տեղն են վազել տեղի 60 բնակիչներ։ Նախնական տեղեկություններով, ավտոբուսում գտնվող եւ հետագայում մոտեցած մարդիկ երկու հակամարտող խմբավորումների ներկայացուցիչներ են եղել։

Առնվազն երկու մարդ տուժել է, նրանց հիվանդանոց են տեղափոխել։

Հայտնում են, որ ոստիկաններն առայժմ ոչ ոքի չեն ձերբակալել։