ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհավորել է SpaceX ամերիկյան ընկերությանը դեպի Միջազգային տիեզերակայան Crew Dragon փորձարկվող նավի բարեհաջող մեկնարկի կապակցությամբ, հաղորդում է Gazeta-ն:

«NASA-ն կրկին հաջողել է»,-գրել է Թրամփը:

Նա նշել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը ցուցադրում է «հիանալի հաջողություններ» տիեզերքում: Նախագահը շնորհավորել է SpaceX-ին եւ մյուսներին այդ ձեռքբերումների կապակցությամբ: