Թմրամոլ թութակներն ահաբեկում են ֆերմերներին Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Jerusalem Post-ին:
Նշվում է, որ օփիոնից կախվածություն ունեցող թռչունները վնաս են հասցնում կակաչ աճեցնող ֆերմերներին՝ հարձավելով նրանց դաշտերի վրա: Կակաչի ֆերմաների վրա այդ հարձակումները շարունակվում են 2015 թվականից:
Թմրամոլ թութակներին արդեն փորձել են հեռու քշել բարձրախոսերով եւ պետարդաներով, սակայն նրանք կրկին վերադառնում են: Թութակների դեմ պայքարի հետեւանքով ուժասպառ ֆերմերներն օգնություն են հայցել իշխանություններից, մանրամասնում է պարբերականը:
«Մենք փորձարկել ենք բոլոր հնարավոր միջոցները թռչուններին վախեցնելու համար, սակայն այդ թմրամոլները կրկին վերադառնում են՝ նույնիսկ վտանգելով իրենց կյանքը»,-պատմել է ֆերմերներից մեկը:
Մասնագետների կարծիքով՝ մեկ թութակը կարող է ուտել օրական մինչեւ 40 ծաղիկ, որոնցում պարունակվում է 20-25 գրամ օփիոն:




























