ԱՄն դոլարի փոխարժեքն այսօր ֆոնդային բորսայում գերազանցել է 385 դրամը:
Հայաստանի կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում գործարքների փակման գինը կազմել է 385.50 դրամ: Իիրականացվել է 150 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 385.17 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ ինչ դոլարի փոխարժեքը կազմում էր 380 դրամ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել էր, որ դոլարի 360-380 փոխարժեքը պահպանվելու է մինչեւ տարեվերջ:




























