Հայաստանի խորհրդարանին բավականին հաճախ մեղադրում են անգործության մեջ, սակայն վերջին շրջանում օրենսդիր մարմնի քննարկման է ներկայացվել ավելի քան 70 օրինագիծ, որոնք միայն մասնակի են ներառվել օրակարգում: Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանի նիստերի օրակարգը դեռ շարունակվում է ձեւավորվել:
«Առաջիկա շաբաթներին մենք մտադիր ենք խորանալ մեր աշխատանքում եւ հագեցած դարձնել խորհրդարանի գործունեությունը», - հավաստիացրեց Վարդանյանը:
Նշենք, որ խորհրդարանի նիստերի օրակարգում անցյալ շաբաթ ընդամենը երեք հարց էր ներառվել: Դա իշխանությունների հասցեին քննադատության առիթ էր դարձել:





























