ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը սատարում է համատեղ եվրոպական ավիակրի ստեղծման գաղափարը՝ հայտնում է AP-ն։
Անեգրետ Կրամպ Կարենբաուերը, ով դեկտեմբերին Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Մերկելին, հանդես է եկել առաջարկությամբ՝ ի պատասխան Եվրամիությունը բարեփոխելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկի։ Նա նշել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան միասին արդեն աշխատում են եվրոպական ռազմական ինքնաթիռ ստեղծելու ուղղությամբ։
Նա ասել է, որ «հաջորդ քայլը կարող է լինել ընդհանուր եվրոպական ավիակրի ստեղծման խորհրդանշական նախագծի սկիզբը», որպեսզի ընդգծվի գլոբալ անվտանգության մեջ ԵՄ-ի դերը։
Այսօր Մերկելը հայտարարել է, թե «ճիշտ է եւ լավ, որ մենք նման սարքավորում ունենք, սակայն մենք այլ բաներ եւս պետք է առաջնահերթություն դարձնենք»։





























