ԵՄ-ն ընդլայնել է «հարկային ապաստարանների սեւ ցուցակը»: Ցուցակում ներառվել են Արուբան, Բարբադոսը, Բելիզը, Բերմուդյան կղզիները, Ֆիջին, Մարշալյան կղզիները, Օմանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Վանուատուն եւ Դոմինիկան:

Այդ լրացումները համարվում   են ցուցակի  խոշորագույն վերանայում այն ժամանակվանից, երբ ԵՄ-ն  այն ընդունել էր 207 թվականի դեկտեմբերին: Այն կազմվել էր հարկերի խուսափումից լայնորեն տարածված սխեմաների բացահայտումից հետո, որոնք օգտագործել էին կորպորացիաները եւ կայացած անձինք՝ իրենց հարկերը նվազեցնելու համար: Սեւ ցուցակում հայտնվածները  ԵՄ հետ գործառնությունների ժամանակ ավելի խսիտ վերահսկողության են ենթարկվում: