Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մարտի 3-ին, ժամը 11:00-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթեւ հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից:
Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:




























