Tesla-ն ներկայացրել է Model Y անվանումով նոր կոմպակտ էլեկտրական քրոսովեր: Մեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ամերիկյան բրենդի դիզայն ստուդիայում: Մեքենայի գները սկսվում են 39 հազար դոլարից: Լավագույն տարբերակները կարժենան 60 հազար դոլար, հաղորդում է  Autonews-ը:

Ընդհանուր առմամբ հաճախորդներին կառաջարկեն մոդելի չորս տարբերակ՝ Standart Range, Long Range, Dual Motor AWD и Perfomance: Նորույթի վաճառքը կսկսվի 2020-ի աշնանը: Ընդ որում մեքենայի հիմնական տարբերակը վաճառքում կհայտնվի միայն 2021 թվականին: ԱՄՆ-ում նորույթի նախնական պատվերներն արդեն մեկնարկել են: