Ամերիկացի հայտնի դերասան Չառլի Շինը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Նա օրերս անձնական բլոգ է բացել Twitter ցանցում, որը մեկ օրում այցելել է մեկ միլիոն օգտվող: Նման առայժմ չի հաջողվել աշխարհում որեւէ հայտնի մարդու, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շինը նաեւ դարձել է ամենաբարձրատրվող դերասանը հեռուստատեսությունում: «Երկուսուկես մարդ» սերիալում յուրաքանչյուր սերիայի համար նա ստացել է 1,25 միլիոն դոլար: Նախկինում նա հոնորարի չափով ռեկորդակիր էր միայն ԱՄՆ-ում:





























