Ֆրանսիան կարգելի «Դեղին ժիլետների» ցանկացած ցույցեր, եթե դրանցում հանդես գան արմատական խմբավորումներ, որոնք մասնակցում են Փարիզի եւ մյուս խոշոր քաղաքների կանխամտածված ավերմանը՝ հայտնում է AP-ը։

«Հաջորդ շաբաթ օրվանից մենք կարգելենք «Դեղին ժիլետների» ցույցերը այն շրջաններում, որոնք ամենից շատն են տուժել, եթե հայտնաբերենք արմատական խմբավորումների ներկայության եւ վնաս պատճառելու նրանց մտադրությունների նշաններ»,- հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։

Անցած հանգստյան օրերին ցուցարարները Ելիսեյան դաշտերում բանկ էին հրդեհել եւ խանութներ թալանել։