Օմբուդսմենի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվել է հարազատների կամ օրենքի ներկայացուցչի կողմից, առանց դրա համար անհարգելի պատճառի, բանտարկյալին այցելության արգելքը։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Բացի այդ, նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին առաջին անգամ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել հանրապետության քրեակատարողական համակարգի հիմնանորոգման համար։ «Այսպես, Հայաստանի կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է հատկացրել բանտարկյալների պահման «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար»,- հավելել է Հայաստանի արդարադատության նախարարը։