Վրաստանը դառնում է թմրանյութերի տարանցման գլխավոր միջանցք, հաղորդում է վրացական Journalist գործակալությունը:
Պատճառը այն է, որ Վրաստանը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ եւ թմրանյութերը Թուրքիայից եւ այլ երկրներից Վրաստանի միջոցով դուրս են բերվում Արեւմտյան Եվրոպա: Քանի որ Վրաստանը չի վերահսկում Ցխինվալի եւ Աբխազիայի տարածքները, մտավախություն կա, որ թմրանյութերը հենց այդ տարածքներով են անցնում:
Journalist-ը նշում է նաեւ, որ Վրաստանը թմրանյութերի հետ կապված, ունի նաեւ ներքին խնդիր: Կոնկրետ, Վրաստանի ներքին շուկայում վաճառվում է հերոին, սուբուտեքս, մեթադոն եւ մարիխուանա:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Վրաստանի ՆԳ նախարարությունը հիմնականում կենտրոնացավ թմրանյութերի դեմ պայքարելու վրա: Նույնիսկ պաշտոնյաներին սկսեցին ստուգել, թե արդյոք նրանք օգտագործո՞ւմ են թմրանյութ, թե՝ ոչ:





























