Մարտի 25-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan march» մակնիշի ավտոմեքենան:

***

Մարտի 25-ին, ժամը 00:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աշոցք-Կրասար ավտոճանապարհից արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան:

Մարտի 24-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արդենիս-Բերդաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աշոցք-Բերդաշեն ավտոճանապարհից արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (17 ուղեւոր):

Մարտի 24-ին, ժամը 20:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ցեխակույտից դուրս են բերել Լ.Հ.-ին պատկանող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան:

Մարտի 24-ին, ժամը 00:34-ին  911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Հանքավան-Մեղրաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (1 ուղեւոր):