Ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի կազմում գործող «Սիտրոնիքս» ընկերությունը Հայաստանում հիմնել է «Սիտրոնիքս Արմենիա» դուստր ձեռնարկությունը, որի հիմնական նպատակն է կենտրոնացված կերպով կառավարել Ռուսաստանի կառավարության կողմից իրեն հանձնված հայկական ձեռնարկությունները: Մասնավորապես, այդ թվում են «Մարս» գործարանը, «Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ»-ն, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ»-ն եւ այլ ընկերություններ:
«Սիտրոնիքսի» հայկական «դուստրը» զբաղվելու է նաեւ այդ ձեռնարկությունների տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտու կառավարմամբ:
Վերոնշյալ ընկերությունները Ռուսաստանին են հանձնվել մոտ 100 մլն դոլարի չափով պետպարտքի մարման հաշվին:
«Սիտրոնիքս» ԲԲԸ-ն էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ռուսաստանյան կոնցեռն է:




























