Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող InventiChess-2009 շախմատային միջազգային փառատոնի 4-րդ եւ 5-րդ տուրերում երկու հաջող ելույթներից հետո հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կրկին պարտություն կրեց: Այս անգամ նա պարտվեց հնդիկ Կրիշնան Սաշիկիրանին: Պարտության արդյունքում Սարգսյանը մնաց 3 միավորով եւ այժմ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Մյուս պարտիաներում Ա.Ստեֆանովան հաղթեց Դ. Հաուելին, Յ. Թիմանը՝ Բ. Սոչկոյին, Բ. Միխիլսը պարտվեց Է. Սուտովսկուն, իսկ Ա. Մուզիչուկը Է. Բաքրոյին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սուտովսկին՝ 5 միավորով, Բաքրոն ունի 4,5, իսկ Ստեֆանովան եւ Սաշիկիրանը՝ 3,5 միավոր:




























