Աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչին մարտի 4-ին ժամանել է Թուրքիա` «Ռնգեղջյուրների սեզոն» ֆիլմում նկարահանվելու համար:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` ֆիլմի ռեժիսորը նրա ընկերն է, իրանցի քուրդ ռեժիսոր, Կաննի փառատոնի դափնեկիր Բահման Գոբադին, ով որոշել է ֆիլմի հիմնական մասը նկարահանել Թուրքիայում: Հանրահայտ դերասանուհին վեց անձանց մասնակցությամբ ժամանել է Ստամբուլ, որտեղ կմնա չորս օր:




























