ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկային, ինչպես նաեւ Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներին անօրինական ներգաղթյալների հոսքի հարցում մեղադրել է անգործության մեջ եւ կրկին սպառնացել  փակել հարավային սահմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեքսիկան ոչինչ չի անում  անօրինական միգրանտների հոսքը մեր երկիր կանգնեցնելու համար: Նրանք միայն խոսում են եւ չեն գործում: Նույն կերպ Հոնդուրասը, Գվատեմալան եւ Սալվադորը երկար տարիներ վերցնում են մեր փողերը, բայց ոչինչ չեն անում», - Twitter-ի իր էջում գրել է երկրի ղեկավարը: «Դեմոկրատների համար միեւնույն է, նման վատ օրենքներ են: Մենք կարող ենք փակել հարավային սահմանը», - հավելել է նա:

Թրամփի  վարչակազմը  Մեքսիկայի սահմանին միգրացիան կանխարգելելու  համար  «Հավատարիմ հայրենասեր» (Faithful Patriot) գործողությանն ավելի քան 4,3 հազար զինվորականների է ներգրավել: 2018 թ. նոյեմբերի 9-ին պետության ղեկավարը հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր ապօրինի ներգաղթած օտարերկրացիներին մերժել ապասատանի տրամադրման հարցում: Հրամանը պայմանավորված է դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանների դադարեցման անհրաժեշտությամբ: