Հայաստանի խորհրդարանը մարտի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Օրինագծին «կողմ» քվեարկեց 111 խորհրդարանական, «դեմ» ՝ մեկը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաեւ «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագիծը. «կողմ» քվեարկեց 111 պատգամավոր։
Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության համաձայնագիրը»։ «Կողմ» քվեարկեց 112 խորհրդարանական։





























