Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատել են անցյալ տարի կալանավորված 11 ակտիվիստուհիներից 3-ին՝ հայտնում է AFP-ը՝ հղում կատարելով նրանցից մեկի ընտանիքի անդամներին։

Ազատության մեջ են հայտնվել բլոգեր Էման Ալ Նաֆյանը, ՍԱ թագավորի համալսարանի նախկին դասախոս Ազիզա Ալ Յուսեֆը եւ Ռոկյա Ալ Մոհարաբը։ Նրանց ազատման պայմանները դեռեւս պարզ չեն։

Կանանցից մեկի հարազատի խոսքերով, նրանք ազատվել են մեկ տարվա կալանավորումից հետո, սակայն ստիպված են հաջորդ շաբաթ կանգնել դատարանի առջեւ։

Հայտնում են, որ մնացած ակտիվիստուհիները կազատվեն եկեղ հանգստյան օրերին։

Կանանց մեծ մասը կալանավորվել էր անցյալ ամառ տեղի ունեցած դաժան բռնությունների հետեւանքով, որոնք իրականացվել էին ավտոմեքենա վարելու կանանց իրավունքների արգելման եւ տղամարդ-հարազատների կողմից կանանց խնամակալության դեմ պայքարողների հանդեպ։

Սակայ այս կալանավորումները սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո ուժեղացրեցին Էր Ռիադի դեմ քննադատությունները։