Ղրիմի զարգացման գործում հայերը կարեւոր դեր են խաղում: Մարտի 29-ին «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ուղերձն ընթերցեց ռուս դիվանագիտական առաքելության ղեկավարի խորհրդական Պավել Կուրոչկինը: Ուղերձում մասնավորապես, նշվում է.

«Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ դարձավ Ղրիմի բազմազգ ժողովրդի, այդ թվում` հայերի կամքի արտահայտության արդյունքը: Այս հանրաքվեին ընտրողները քվեարկեցին իրենց եւ իրենց երեխաների ապագայի համար: Ռուսաստանի հետ Ղրիմի Հանրապետության ինտեգրման հետագա աշխատանքը դարձավ բոլոր ղրիմցիների ջանքերի արդյունքը: Այսօր Ղրիմում տնտեսական աճի տեմպերը երկրում ամենաբարձրերից մեկն են:

Բացի այդ, շահագործման է հանձնվել նաեւ տրանսպորտային համակարգը, այդ թվում` կառուցված Ղրիմի կամուրջի, ինչպես նաեւ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի շնորհիվ, ինչը  լրացուցիչ պայմաններ է ստեղծում թերակղզու զարգացման համար: Ղրիմի Հանրապետությունում լայնորեն ապահովված են նաեւ ժողովուրդների մշակութային իրավունքները»: