Համաշխարհային շուկայում նավթի գները զգալի անկում են գրանցել:
Սեպտեմբերի 23-ի երեկոյան եւ այսօր գիշեր խոշորագույն երկու բորսաներում կայացած գործարքների արդյունքներով նավթի գների նվազումը կազմել է 3 տոկոսից ավելի: Մասնավորապես, Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 3,89 տոկոսով եւ սահմանվել 68,97 դոլար՝ մեկ բարելի համար: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3,60 տոկոսով եւ կազմել 67,99 դոլար՝ մեկ բարելի համար: Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է:



















