Գերմանիայի Էմդեն քաղաքի 27-ամյա բնակիչը գնացել էր ձկնորսության, սակայն անսպասելիորեն ձկան փոխարեն որսացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հին ձեռքի նռնակ, հաղորդում է Deutsche Welle-ն:

«Գայլաձուկը, պարզվեց, նռնակ էր»,-ոստիկանության ներկայացուցիչը մեկնաբանել է դեպքը:

Արտասովոր որսի վայր ժամանած ոստիկանությունն անհապաղ շրջափակել էր ողջ տարածքը, քանի որ գտածոն ներկայացնում էր պոտենցիալ վնաս: Այնուհետեւ պայթուցիկը փոխանցվել էր սակրավորներին: