Առնվազն 5 մարդ է զոհվել Տերքս եւ Կայկոս կղզիների ջրերում՝ Հայիթիից փախստականներ տեղափոխող նավի աղետի ենթարկվելու հետեւանքով։ Այդ շրջանը հայտնի է որպես շնաձկների կուտակման վայր՝ հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ նավի վրա եղել են առնվազն 20 փախստականներ։

Առափնյա պարեկության փրկարարական աշխատանքների արդյունքում հաջողվել է փրկել առնվազն 14 մարդու, եւս 4-ը համարվում են անհայտ կորած։