ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի ներկայացուցիչները ճանաչել են օդաչուներին, որոնք զոհվել են Արիզոնա նահանգում մարզական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, հայտնում է Fox News-ը:

Զոհվածներն էին Փենսիլվանիա նահանգից 34-ամյա մայոր Մեթյու Վիգանդը եւ Թենեսիից 30-ամյա կապիտան Թրեւիս Բրենոնը:

Նշվում է, որ աղետը տեղի է ունեցել շաբաթ, տեղական ժամանակով մոտ 20:45-ին, Յումայի ուսումնական զորավարժարանի ծովային հետեւակի կորպուսի օդանավակայանի տարածքում: