Լոնդոնի ոստիկանությունը թույլ է տալիս սեռական բռնության մեջ մեղադրվող իր հարյուրավոր աշխատակիցներին խուսափել պատժից, գրում է The Independent-ը:

Ինքնուրույն հետաքնության արդյունքում հրատարակության ստացած թվերը վկայում են այն մասին, որ Լոնդոնի ոստիկանության ամեն 18-րդ աշխատակիցը մեղադրվել է սեռական բռնությն մեջ:

Թերթը վկայակոչելով ինֆորմացիայի ազատության օրենքին, հայտնում է, որչ 2012-2018 թվականներին սեռական բռնության մեղադրանքը ներկայացվել է ընդհանուր առմամբ 562 աշխատակցի, եւ նրանցից միայն 31-ն է հետագայում կանգնել դատարանի առաջ:

Այդ 562 մեղադրյալներից 33-ը կամ ազատվել են աշխատանքից կամ հեռացել ծառայությունից:

Հաղորդվում է, որ 313 մեղադրանքները ներկայացվել են քաղաքացիական անձանց կողմից, եւս 249 բողոք ստացվել է գործընկեր ոստիկաննների կողմից: