Մոտ 66 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Չինաստանի հյուսիսում գտնվող Բաչժոու քաղաքում թաղման ժամանակ տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը։ Նշվում է, որ միջադեպի պատճառը կենցաղային գազի բալոնն է եղել։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել  թաղումից հետո, հոգեհացի ժամանակ։ Տեղի իշխանությունների կարծիքով՝ տեղի է ունեցել գազի բալոնի ոչ ճիշտ կիրառում ուտելիքը տաքացնելիս։ Ոստիկանությունը կալանել է երկու մարդու, վարվում է քննություն։