Շվեդական ոստիկանությունից փրկություն չկա անգամ շոգեբաղնիքում, գրում է Associated Press-ը:
Շվեդական ոստիկանության ներկայացուցիչ Կարինա Սքագերլինդը պատմել է, թե ինչպես է տեղական ոստիկանության սպան արձակուրդի ժամանակ նստած լինելով Ստոկհոլմի մերձակայքում գտնվող շոգեբաղնիքում կալանավորել հանցագործի, ով հետախուզվում էր ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հարձակման համար:
Նա ասել է, որ «ոստիկանության մերկ սպան տղամարդուն հանգիստ ասել է, որ նա պետք է իրեն կալանավորված համարի»:
Քիչ հետո արձակուրդում գտնվող ոստիկանի գործընկերները տարել են կալանավորված տղամարդուն:
Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ կալանքը դրամատիկ չէր եւ հետախուզվող տղամարդը չի փորձել փախչել»:





























