Բրիտանկան արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել է ավիաաղետի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Շոտլանդիայի ոստիկանության հայտարարությունը:

«Մենք հաստատում ենք, որ Էդինբուրգի համալսարանի ուսանող 22-ամյա Սեմ Յանգերը 2019 թվականի մարտի 30-ին Սթերլինգշիրում մասնավոր դաստակերտի տարածքում մահացել է թեթեւշարժիչային օդանավի պատահարի հետեւանքով: Ընտանիքը հայտնել է, թե խնդրում է հարգել իրենց մասնավոր կյանքը եւ հնարավորություն տալ հարգելու իրենց հրաշալի որդու հիշատակը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը ներկայումս պարզում է վթարի պատճառները, սակայն նշում է, որ կասկածելի հանգամանքներ չեն հայտնաբերել:

Նախկին զինվորական Ալեքս Յանգերը 2014 թվականից զբաղեցնում է Մի-6-ի ղեկավարի պաշտոնը, նա մոտ 20 տարի ծառայում է արտաքին հետախուզությունում: Բացառված չէ, որ նա այս պաշտոնում կմնա նաեւ ստանդարտ 5-ամյա ժամկետի լրանալուց հետո՝ հանուն անվտանգության ոլորտում կայունության ապահովման, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Զոհված Սեմը Յանգերի երեք երեխաներից մեկն էր: