Ատլանտյան օվկիանոսում Մեծ Բահամա կղզու նավանորոգարանում վերամբարձ կռունկը տապալվել է ավելի քան 200 հազար տոննա քաշով աշխարհի խոշորագույն կրուիզային նավերից մեկի՝ Oasis of the Seas-ի («Ծովերի օազիս») վրա, հայտնում է Daily Mail-ը:
Պատահարի հետեւանքով տուժել է 8 մարդ՝ նավանորոգարանի աշխատակիցներ, նրանց օգնություն է ցույց տրվել, ներկայում նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նավի վրա ուղեւորներ չեն եղել:
Պլանային տեխզննման ժամանակ վերամբարձ կռունկը մխրճվել է նավախելի մեջ: Նավը լուրջ վնասվածքներ է ստացել:
Oasis of the Seas-ը Royal Caribbean-ի սեփականությունն է: 2008 թվականին կառուցվելիս այն համարվում էր ամենախոշոր ուղեւորատար նավը, ներկայումս մեծությամբ աշխարհում չորրորդն է: Նավը կարող է տեղափոխել մինչեւ 6300 ուղեւորի: Երկարությունը կազմում է 362 մետր, լայնությունը՝ 66 մետր: Լայների արժեքը կազմում է 1 մլրդ ֆունտ սթերլինգ:





























