Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Շուշի քաղաքի բնակչուհի, 1970թ.ծնված Ն. Ա-ի դիմումն առ այն, որ 2003թ-ին իր եղբայր 52-ամյա Վ. Մ-ն իրենից վերցրել է 7000 ԱՄՆ դոլլար գումար այն պայմանով, որ անշարժ գույք է ձեռք բերելու, որը գրանցելու է իր անվամբ ու այդ գույքը հետագայում վաճառելուց՝ վերադարձնելու է գումարը, սակայն խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:




























