Հարավային Կորեան միջուկային բանակցությունների վերսկսման ջանքերի շրջանակում դիտարկում է Հյուսիսային Կորեա հատուկ դեսպանորդ ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է  AP-ն:

Հյուսիսային Կորեայի մկիջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովից հետո:

Բանակցություններն ավարտվել էին առանց որեւէ համաձայնության: Ավելին, դժգոհ Թրամփը վաղաժամ հեռացել էր  Հանոյից:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հաջորդ շաբաթ Վաշինգտոն կմեկնի, որպեսզի Թրամփի հետ  քննարկի միջուկային դիվանագիտությունը:

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Չունգ Յույ-Յոնգը օրենսդիրներին ասել է, որ կառավարությունը նաեւ քննարկում է Հյուսիսային Կորեա հատուկ դեսպանորդելու հնարավորությունը: