ԱՄՆ-ում հեռացրել են ամենաշատ վճարվող հայտնի դերասան Չարլի Շինին:
Հոլիվուդյան ամենահեղինակավոր ստուդիան՝ Warner Brothers-ը հայտարարել է, որ անհապաղ չեղյալ է համարում պայմանագիրը Չառլի Շինի հետ, երբ վերջինս հրապարակավ «հիմար մարդ» է անվանել Ստուդիայի ղեկավար Չակա Լորիին
45-ամյա դերասանը նկարահանվում է ԱՄՆ-ում մեծ հեղինակություն վայելող «Երկուս ու կես տղամարդ» սերիալում։ Նա 22-րոպե նկարահանվելու համար ստացել է 2 մլն դոլար հոնարար, որի մասին դերասանն ինքն է հայտարարել։
Warner Brothers-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Չարլի Շինը քրեորեն դատապարտելի արարք է կատարել, չի ցանկանում բուժվել թմրակախվածությունից, մշտապես կռիվներ է սարքում, անհարկի բառեր օգտագործում, հրապարակայնորեն վիրավորելով սերյալի պրոդյուսերին: «Այս որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրված է ստուդիայի պաշտոնական հայտարարությունում։




























