Թբիլիսիի լիմոնադի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է տուժել։

Պայթյունը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը։

Նախնական տվյալներով, տեխնոլոգիական գործընթացի ժամանակ պայթել է թթվածնի բալոնը։

Երկու վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է։ Տուժածներից մյուսին օգնություն է ցուցաբերվել տեղում, հայտնում է Trend գործակալությունը։ 

Մոտակայքում ապրող մարդիկ պատմել են, որ պայթյունը շատ ուժեղ է եղել եւ խառնաշփոթ է առաջացրել բնակչության շրջանում։