Մսամթերքի շուկայում 2008թ. գերիշխող համարվող «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» հանվել է գերիշխողների ցանկից:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, 2008 թ. գործունեության տվյալների համաձայն, մսամթերքի շուկայում գործել է 33 տնտեսվարող, որոնցից 25-ը արտադրող են, իսկ 8-ը` ներմուծող: Տնտեսվարողների տվյալների համաձայն, մսամթերքի ներմուծման ծավալը 2008 թ. կազմել է 55, 99 տոննա, (2004 թ.` 27,3 տոննա), արտադրության ծավալը` 436,16 տոննա (2004 թ.` 197,8 տոննա), իրացման ծավալը կազմել է 450,22 տոննա (2004 թ.` 213,5 տոննա), արտահանման ծավալը` 0,36 տոննա (2004 թ.` 8,7 տոննա):

2008 թվականի տվյալներով, շուկայում իրացման առավել մեծ բաժին ունեն «Լինդա» (24.6 տոկոս), «Առդելիկատես» (13,2 տոկոս) եւ «Մուշ» (10,9 տոկոս) ընկերությունները:

Ըստ հանձնաժողովի տվյալների՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ չկա: