ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի մեկնարկին պատանի երկարպահները վարդեր նվիրեցին դահլիճում գտնվող կանանց և աղջիկներին։ Այնուհետև Անուշավան Եպիսկոպոս ժամկոչյանը փոխանցեց Վեհափառ հայրապետի օրհնությունը, հնչեց Հայրը մեր տերունական աղոթքը։
ԵԿՄ 650 պատվիրակներից ներկա էին 642-ը, որոշվեց ընտրել համագումարի նախագահության, քարտուղարության, խմբագրական և հաշվիչ հանձնաժողովների կազմը, որը և հաստատվեց։
Հաստատվեց ԵԿՄ 12-րդ համագումարի օրակարգը. ԵԿՄ գործունեության մասին, ընտրել ԵԿՄ վարչություն և վարչության նախագահ, ընտրել ԵԿՄ վերստուգիչ հանձնաժողով, իսկ ավարտին ներկայացվելու է համագումարի հայտարարությունը։
Ներկայացվեց նաև, որ 2018թ․-ից ԵԿՄ-ն հայտնվել է փակուղային իրավիճակում և դուրս գալու համար հրավիրվել են ընդլայնված նիստեր, նաև արտահերթ համագումար։ Այս ընթացքում ԵԿՄ-ի շուրջ են համախմբվել «Արաբո» ՀԿ-ն, «Հայդուկ» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն և այլ ՀԿ-ներ, եղել են շուրջ 500 անհատական դիմումներ, նաև Աֆղանստանի և ապրիլյան պատերազմի մասնակիցների միությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԿՄ շրջանակում։
ԵԿՄ արտահերթ 12-րդ համագումարը հայտարարվեց վերամիավորման համագումար։
Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչության նախագահ է առաջադրվել Սասուն Միքայելյանը։ Համագումարին մասնակցում է անեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





























