Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր եւ կուսակիցների անունից սրտանց շնորհավորում է կանանց եւ աղջիկներին` մեկամսյակի առթիվ եւ մաղթում անսահման երջանկություն եւ բարեկեցություն:

«Անչափ կարեւորելով հայ կնոջ դերը մեր կյանքում եւ, մասնավորապես, ավանդական հայկական ընտանիքում` ԺԿ նախագահը հույս է հայտնում, որ միահամուռ ջանքերով մենք կստեղծենք այնպիսի երկիր, որտեղ կանայք իսկապես կապրեն լիարժեք երջանիկ կյանքով»,- ասված է ԺԿ հաղորդագրության մեջ: