ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ եւ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնը, կարեւորելով երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, Բանկի ՙՎԱՆԱՁՈՐ՚ մասնաճյուղում  կազմակերպել էին ճանաչողական եւ ուսուցողական էքսկուրսիա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաների համար: Հայաստանում առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում, որտեղ կրթության հնարավորություն ունեն գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդներ եւ մեծահասակներ:

Ավելի քան 12-ից 15 տարեկան 60 աշակերտներ՝ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ՙՎԱՆԱՁՈՐ՚ մասնաճյուղի կառավարչի, Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցեցին ճանաչողական էքսկուրսիային, հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան Բանկի պատմությանը, բանկային գործունեությանը, բանկային գործով զբաղվող մասնագետների   գիտելիքների եւ հմտությունների պահանջներին, ինչպես նաեւ ստացան այնպիսի խորհուրդներ,  որոնք ապագայում կօգնեն ընտրել ճիշտ մասնագիտություն եւ լինել հմուտ մասնագետներ:

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաները շրջեցին Բանկի տարածքով՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին, ինչպես նաեւ Բանկի կողմից ստացան փոքրիկ նվերներ:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի ուսուցիչները, ովքեր ուղեկցում էին երեխաներին, իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը առաջարկն ընդունելու եւ ճանաչողական, ուսուցողական էքսկուրսիան գեղեցիկ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ վստահեցնելով, որ այս շրջայցը երեխաների համար բանկային գործունեությանը ծանոթանալու լավագույն տարբերակն էր, որը դրական ազդեցություն կունենա  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաների մասնագիտական կողմնորոշման գործընթացում: