Հայաստանում շինարարության ոլորտում ալյումինե եւ ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար «Պրոֆ Ալ» ընկերությունն ապրիլի 4-ին եւ 5-ին հյուրընկալել էր էլեկտրամոնտաժային պարագաների աշխարհահռչակ «Gewiss» եւ «Raychem» ապրանքանիշերի ներկայացուցիչներին, ովքեր հանդիպումներ ունեցան «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր ճարտարապետների, դիզայներների եւ էլեկտրամոնտաժողների հետ՝ ներկայացնելով իրենց ապրանքանիշերի նորույթները, ճարտարապետության եւ դիզայնի վերջին միտումներն ու հեռանկարները, նորարար եւ սմարթ նախագծային լուծումները, էլեկտրականության ոլորտում տեխնիկական սպասարկման զարգացումները:

«Պրոֆ Ալ» ընկերությունը ճարտարապետներին եւ դիզայներներին մեկ օրով եւ գիշերակացով հյուրընկալել էր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոց: Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո մասնագիտական հանրույթի համար կազմակերպվել էր հետաքրքիր թեմատիկ երեկույթ: Նման ձեւաչափը կարեւոր է ոչ միայն տեղեկատվական, այլեւ միմյանց ճանաչելու եւ մասնագիտական դիսկուրս ծավալելու, փոխշահավավետ համագործակցային հարաբերություններ հաստատելու եւ ամրապնդելու տեսանկյունից:

Էդգար Ավետիսյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները լայն հնարավորություն են ընձեռում տեղի եւ արտերկրի մասնագիտական հանրույթի՝ ճարտարապետների, նախագծողների եւ դիզայներների համատեղ ստեղծագործական աշխատանքի եւ քննարկումների իրականացման, նոր պրոդուկտների եւ ծառայությունների ներկայացման եւ փորձի փոխանակման համար:

«Նախկինում ծանոթ էի ''Raychem'' ապրանքանիշին, իմ նախագծերում հաճախ եմ կիրառել այս ընկերության առաջարկած տաքացվող հատակներն ու ջեռուցման համակարգերը։ Այսօր նաեւ օգտակար տեղեկատվություն ստացա "Gewiss''-ի առաջարկած ինովացիոն մեթոդների մասին, որոնք բնականաբար կիրառություն կգտնեն իմ աշխատանքային գործունեությունում»,- իր տպավարություններով կիսվեց ճարտարապետ Արտակ Կարապետյանը:

ճարտարապետների եւ դիզայներների համար հատուկ կազմակերպված միջոցառման ընթացքում «Պրոֆ Ալ» ընկերությունը ներկայացրեց նաեւ իր նոր կայքը, որը գործարկվելու է ապրիլի  20-ից:  Profal.am-ն այսուհետ ոլորտի մասնագետների եւ սպառողների համար կապող օղակ է դառնալու՝  ավելի պրակտիկ եւ հետաքրքիր լուծումներով, ամբողջական եւ համալիր բաժիններով:

«Մեր կայքում ստեղծել ենք յուրօրինակ հարթակ, որը հաճախորդներին հնարավորություն է  ընձեռում որեւէ նախագիծ սկսելուց առաջ ընտրել իր նախընտրած ճարտարապետին՝ նախապես ծանոթանալով նրա իրականացրած աշխատանքներին: Մենք  նաեւ առանձնացրել ենք Free call կոճակը` նախատեսված քննարկումների եւ խորհրդատվությունների համար»,-նշեց «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը:

Միջոցառման մասնակիցներից նախագծող Կարինե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝ մեզ բոլորիս միավորող նմանատիպ միջոցառումները պետք  է շարունակական բնույթ կրեն: Ես հատկապես կարեւորում եմ դրանք՝ ոլորտի համաշխարհային տենդենցներին ծանոթանալու, մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ  գործընկերային հարաբերություններն ամրապնդելու տեսանկյունից։ Շնորհիվ «Պրոֆ Ալ» ընկերության՝ արտերկրի գործընկերների հետ ուղիղ շփվելու եւ համագործակցելու հնարավորություն ենք ստանում»:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ դիզայներ Գագա Ամատունին. «Այս ձեւաչափի միջոցառումները նոր ու ավելի համարձակ նախագծեր ձեռնարկելու մոտիվացիա են մասնագետների համար: Նմանատիպ քննարկումների եւ անմիջական շփումների շնորհիվ  կրկին համոզվում ես՝  կողքիդ կա մեծ թիմ, որը կարող է ցանկացած տարօրինակ ու խենթ գաղափար կյանքի կոչել»,- նշեց Գագա Ամատունին:

Նա նաեւ ողջունեց «Պրոֆ Ալ» ընկերության նոր նախաձեռնությունը՝ կայքում համատեղ նախագծերը ներկայացնելու նպատակով գործընկեր ճարտարապետներին եւ դիզայներներին առաձին հատուկ էջեր տրամադրելը:

«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն իր ելույթում ասաց. ՙԱյսօր տեղի եւ արտերկրի գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ «Պրոֆ Ալ»-ը հայկական շուկայում առաջատարներից մեկն է: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների սրընթաց զարգացման տեմպերը պարտադրում են օր օրի էլ ավելի կատարելագործվել, ուստի մենք մենք պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր մարտահրավեր եւ ստեղծել նոր արժեքներ»: