Ապրիլի 4-ին կայացավ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ մասնաճյուղային ցանցի համար հայտարարված մոտիվացիոն մրցույթի ամփոփումը:

Մրցույթը հայտարարվել էր Բանկի կողմից մատուցվող ՙABB-Ոսկի Հավելյալ՚ վարակատեսակի գծով ամենաշատ վաճառքն ըստ քանակի եւ ըստ գումարի իրականացնելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունն այս անգամ եւս խրախուսեց այն մասնաճյուղին, որն առավել ակտիվ է մասնակցել աշխատանքային գործընթացին՝ գրանցելով լավագույն արդյունքը:

 Խրախուսական երկու մրցանակների շահող դարձած Բանկի ՙԱՐԹԻԿ՚ մասնաճյուղին  հանդիսավոր կերպով հանձնվեցին հավաստագրերը՝ նշված վարկատեսակի վաճառքի գծով լավագույն արդյունքն ապահովելու համար:

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի կարեւորագույն արժեքներից մեկը թիմային աշխատանքն է, ինչով պայմանավորված Բանկը կարեւորում է աշխատակիցների ներդաշնակությունն ու համախմբվածությունը՝ հօգուտ ընդհանուր արդյունքի:

Լինելով շուկայի առաջատար ֆինանսական հաստություններից մեկը՝ Բանկը վստահ է, որ իր հաջողության գրավականը հանդիսանում են նաեւ աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն Բանկի կողմից որդեգրած նպատակների իրագործմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ: