Օրինագծի կարգավորման օբյեկտ է դարձել սեղմված բնական գազը հաշվարկելու մեխանիզմը՝ աքցիզային հարկի հաշվառմամբ։ Այս մասին ապրիլի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, առաջին ընթերցմամբ Հարկային օրենսգրքում փոփոխության քննարկման ժամանակ, ասել է հիմնական զեկուցող՝ Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում 700 հազար սպառող մեքենաների համար օգտագործում է սեղմված գազ։ «Գոյություն ունեն սպառողների իրավունքների խախտման ռիսկեր։ Լավ հայտնի է, որ գազի ծավալը կարող է հեշտությամբ փոխվել ավտոլցակայաններում՝ արտաքին գործոնների ազդեցության տակ, ինչպիսին են ջերմաստիճանն ու ճնշումը։ Այսպիսով, առաջ են գալիս սեղմված գազի թերակշռման ռիսկեր»,- պարզաբանել է Պողոսյանը։

Նա նկատել է, որ ներկայում ավտոլցակայաններում գազը գրանցվում է խորանարդ մետրով, բայց չափման այլ միավորի՝ կլիոգրամի անցնելու դեպքում նման ռիսկերը կարող են նվազագույնի հասցվել։ Դրանում է, ըստ փոխնախարարի, իրենց առաջարկի էությունը։