«Բի-Բի-Սի» համաշխարհային ծառայության՝ աշխարհի 27 երկրներում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ վերջին մեկ տարում ամբողջ աշխարհի մարդիկ սկսել են ավելի բարյացկամ վերաբերել այլ երկրներին։

Հարցումների արդյունքում պարզվել է, որ համաշխարհային համակրանքի պարգեւը տրվում է Կանադային եւ Գերմանիային։ Նրանց հետեւում է Մեծ Բրիտանիան։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա 2007 թվականից ի վեր այդ երկիրը լավացրել է իր իմիջը, սակայն մահմեդական երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, ԱՄՆ-ին շարունակում են չսիրել։ Ռուսաստանին, բացի Չինաստանից, մնացած բոլոր տեղերում լավ են վերաբերում:

Շարունակում են ընկնել Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Պակիստանի վարկանիշները։ Դրան  հակառակ՝ մարդկանց վերաբերմունքն ամենաարագը լավանում է բրազիլացիների եւ հարավաֆրիկացիների նկատմամբ։

Հարցմանը 2010 թվականի դեկտեմբերից մինչեւ 2011 թվականի փետրվար մասնակցել է ավելի քան 28 հազար մարդ, գրում է BBC Russian-ը։