Թուրքիայի Չանաքալե քաղաքում մարտի 8-ին ամուսինը փողոցում դանակով կտրել է իր հաշմանադամ կնոջ պարանոցը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Չանաքալեի փողոցներից մեկում Թունջայ Դիքմենը, ով նոր էր դուրս եկել բանտից, դեռեւս անհայտ պատճառով սկսել է վիճել իր հաշմանդամ կնոջ՝ Սեմիհա Դիքմենի հետ, որից հետո հանել է դանակը եւ կտրել կնոջ պարանոցը։ Դեպքի վայրում անմիջապես արյան լիճ է գոյացել։
Իրադարձության ականատեսներն անմիջապես զանգահարել են ոստիկանություն եւ շտապօգնություն։
Դաժան ամուսինը ձերբակալվել է, իսկ կինը բարդ վիրահատություն է տարել եւ գտնվում է ծանր վիճակում։





























