«ԱրմենՏել» ընկերությունը գերիշխող է ճանաչվել ինտերնետ հասանելիության ոլորտում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են տվյալների հաղորդման միջազգային տարանցման ծառայության եւ մամուլի մանրածախ իրացման ոլորտները:

Ինտերնետ հասանելիության ոլորտում գերիշխող են ճանաչվել «ԱրմենՏել» (53.9 տոկոս) եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» (46.1 տոկոս) ընկերությունները: Իսկ մամուլի իրացման ոլորտում 37 տոկոս մասնաբաժնով շուկայի գերիշխողն է «Պրես Ստենդ» ընկերությունը: