Թուրքիայի ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական” կուսակցության սկանդալային կին պատգամավոր Ջանան Արըթմանը մարտի 8-ին սեւ ծաղկեպսակ է դրել խորհրդարանում վարչապետի աթոռին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Ջանան Արըթմանը խորհրդարանում հանդես է եկել ելույթով` նշելով, թե իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության օրոք արդեն 5 հազար կին է սպանվել: “Մենք արդեն ոչ թե իրավունքի, այլ` ապրելու համար ենք պայքարում”,-ասել է Արըթմանն ու մոտեցել խորհրդարանում Թուրքիայի վարչապետի աթոռին եւ սեւ ծաղկեպսակ դրել, որի վրա գրված է եղել. “Ապրելու իրավունք ենք ուզում”:
Արըթմանի արարքը դուր չի եկել Էրդողանի կուսակիցներին, ովքեր սկսել են վիճաբանել կին պատգամավորի եւ նրան օգնության հասած ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ: Նիստը նախագահողը ստիպված ընդմիջում է հայտարարել:





























