Եմենի մայրաքաղաք Սանայում ոստիկանությունը մարտի 8-ին կրակ է բացել ցուցարարների վրա: Ընդդիմության տվյալներով` վիրավորվել է մոտ 60 մարդ:
Ավելի վաղ ոստիկանությունը գրոհել էր մայրաքաղաքի համալսարանը, որը ուսանողները չեն լքում` պահանջելով նախագահ Սալեհի հրաժարականը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` կիրառվել են ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ:
Բացի այդ, Սանայի կենտրոնական բանտում նույն պահանջով բունտ են կազմակերպել դատապարտյալները: Մեկ մարդ զոհվել է, առնվազն 80-ը` վիրավորվել:
Նախագահ Սալեհը մարտի 7-ին հանդես էր եկել ընդդիմությանն ուղղված քաղաքական երկխոսության կոչով: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններում, սակայն մերժել էր անհապաղ հրաժարականի պահանջը:



























