ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային ափին մարտի 8-ին ձկների զանգվածային ոչնչացման դեպք է արձանագրվել: Ոչ մեծ` Ռեդոնդո բիչ նավահանգստի ակվատորիան լցվել է մոտ մեկ միլիոն անկենդան սարդինաներով:

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ոչնչացումը բնական պատճառով է տեղի ունեցել»,-ասել է նահանգի ձկնային ռեսուրսների եւ ժամանցի հարցերով դեպարտամենտի աշխատակից Էնդրյու Հյուանը: Նա ենթադրում է, որ կատարվածը եզակի, բայց ոչ աննախադեպ երեւույթ է:

Կենսաբաններն էլ այն կարծիքին են, որ ձկների զանգվածային ոչնչացման պատճառը նավահանգստի ակվատորիայում թթվածնի անբավարարությունն է եղել, քանի որ ջրի հետազոտության արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել: Ըստ ամենայնի, ձկները պարզապես «խեղդվել են»: