Ֆրանսիայում ոստիկանությունը հայտնաբերել է 2008 թվականի դեկտեմբերին Harry Winston ոսկերչական խանութից գողացված թանկարժեք զարդերը։
Փարիզից հյուսիս-արեւելք տեղակայված Սեն-Սեն-Դենի գաղտնարանում եղել է 19 մատանի եւ երեք զույգ ականջօղ՝ 18 մլն եվրո ընդհանուր արժողությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ գաղտնարանը գողերից մեկի տան մոտ է եղել։ Նա այժմ բանտում է, գրում է РБК-ն:
Ելիսեյան դաշտերից ոչ հեռու տեղակայված Harry Winston բուտիկից կատարված գողությունը որակվել է որպես վերջին տարիներին Ֆրանսիայում կատարված ամենախարդախ գործողություն։ Տեղական լրատվամիջոցները սա համարել են դարի գողություն:





























