«ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով անցյալ տարի աշնանը զորակոչից առողջական խնդիրներով ազատված բոլոր անձինք պետք է անցնեն կրկնակի բժշկական քննություն:

Սեյրան Օհանյանն այս որոշումը կայացրել է բժշկական հանձնաժողովի կողմից ապօրինություններ արձանագրած մի քանի ծնողների բողոքները լսելուց հետո: Մեզ հասած տեղեկությունները փաստում են, որ մայրաքաղաքի մի շարք շրջաններում արդեն կայացած կրկնակի բուժզննության արդյունքում բազմաթիվ ապօրինություններ են ի հայտ եկել»,-տեղեկացնում է  «Ժամանակը»: